Սուսաննա Ստեփանյանը արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած կադետների ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող ձյուդոյիստուհի Սուսաննա Ստեփանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը և նվաճել արծաթե մեդալ:
Մեր 44 կգ քաշային մարզուհին նախնական փուլում մեկը մյուսի ետևից մաքուր հաղթանակներ է տարել Թուրքիայի երկու և Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ և մտել եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցը կրկին եղել է մեր Արևմտյան հարևանի պատվիրակը՝ Այշե Օզը: Անչափ լարված պայքարում անցած մրցամարտը հիմնական ժամանակում ավարտվել է ոչ-ոքի, սակայն լրացուցիչ խաղափուլում մրցավարները երրորդ անգամ նկատողություն են արել Սուսաննա Ստեփանյանին և հաղթանակ շնորհել թուրք մարզուհուն: Ի դեպ, մրցանակային 3-րդ տեղերը կրկին նվաճել են կազմակերպիչ երկրի պատվիրակները:
Նշենք, որ Սուսաննա Ստեփանյանը 2019 թվականին մասնակցած բոլոր երեք միջազգային մրցումներում հաղթանակ էր տարել և նվաճել ոսկե մեդալներ: