Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport gimnastika
A A
Սպորտ

Արթուր Դավթյան և Ինեսա Ջաղինյան՝ Հայաստանի կրկնակի չեմպիոններ

Երևանում ավարտվեց Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի ունեցան առանձին գործիքների եզրափակիչները:

Հայաստանի 2020թ չեմպիոն դարձան հետևյալ մարզիկ–մարզուհիները․

Տղամարդիկ.

Նորայր Հովհաննիսյան՝ ազատ վարժություններ

Հարություն Մերդինյան՝ նժույգթափեր

Վահագն Դավթյան՝ օղակներ

Արթուր Դավթյան՝ հենցատկ և զուգափայտ

Էրիկ Բաղդասարյան՝ պտտաձող

 

Կանայք

Ինեսա Ջաղինյան՝ ազատ վարժություն և հենացատկ

Ջեմմա Բերբերյան՝ զուգափայտ

Տաթև Սուքիասյան՝ հավասարակշռության գերան

 

Առաջնության արդյունքներով կկազմավորվեն ազագյին հավաքականներ, որոնք փետրվարի 29-ին կմեկնեն Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի: Այնուհետև լավագույնները կուղևորվեն Դոհա` մասնակցելու մարտի 16-ին սկսվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը: