Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Չեմպիոնների լիգա. «Բավարիան» կրկին հաղթեց Լոնդոնում, իսկ «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները:

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» Լոնդոնում 3:0 հաշվով ջախջախեց տեղի «Չելսիին»: Գերմանական ակումբը բոլոր գոլերը խփեց երկրորդ խաղակեսում: Այդպիսով, «Բավարիան» լուրջ հայտ ներկայացրեց քառորդ եզրափակիչ մտնելու համար: 

Հիշեցնենք, որ չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում մյունխենցիները Անգլիայի մայրաքաղաքում ջախջախել էին նաև տեղի «Տոտենհեմին»՝ 7:2:

Երկրորդ խաղում իտալական «Նապոլին» սեփական դաշտում ընդունեց Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»: Տանտերերը չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն չկարողացան պահպանել առավելությունը: Երկրորդ խաղակեսում ֆրանսիացի Անտուան Գրիզմանը վերականգնեց հավասարությունը՝ 1:1: 

 

Հավելենք, որ խմբային փուլից հետո երկու թիմերում էլ մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել: Արդյունքում, Ջենարո Գատուզոն ու Կիկե Սետյենն իրենց նորամուտը նշեցին չեմպիոնների լիգայում, ինչ դեռ չէր եղել փլեյ-օֆֆի փուլում:

 

Պատասխան խաղերը տեղի կունենան մարտի 18-ին: