Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Լոնդոնը կրկին կընդունի ահեղ «Բավարիային», իսկ «Նապոլին»՝ Մեսիին ու նրա խաղընկերներին

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կկայանան 1/8 եզրափակիչ փուլի հերթական երկու հանդիպումները:

Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում կընդունի Մյունխենի «Բավարիային», որը խմբային փուլում արդեն հյուրընկալվել է Անգլիայի մայրաքաղաքում և ջախջախել տեղի «Տոտենհեմին»՝ 7:2:

Այսօրվա խաղից առաջ երկու թիմերն էլ հաղթանակ են տարել իրենց ներքին առաջնություններում: «Բավարիան» 23 տուրից հետո գլխավորում է աղյուսակը, իսկ «Չելսին» 27 տուրից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը և արդեն դուրս է մնացել չեմպիոնական պայքարից, քանի որ առաջատար «Լիվերպուլին» զիջում է 35 միավորով:

Բուքմեյքերներն այս հանդիպման ֆավորիտ են համարում «Բավարիային»:

 

Օրվա երկրորդ խաղում իտալական «Նապոլին» սեփական դաշտում կընդունի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնային»: Տեղի թերթերը գրում են, որ Լիոնել Մեսիի թիմը հյուրընկալվել է Դիեգո Մարադոնայի նախկին թիմին, սակայն պետք է նշել, որ 1986թ աշխարհի չեմպիոնը ժամանակին եղել է կատալոնական ակումբի ֆուտբոլիստը:

 

Ինչևէ: Երկու թիմերը շատ հաջող են հանդես գալիս վերջին ժամանակներում և իրենց ներքին մրցումներում տարել են երեքական հաղթանակ: Նախկինում հանդիպել են միայն ընկերական մրցախաղերում: Դրանցում հիմնականում հաղթել են բարսելոնացիները:

 

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում «Բարսելոնային»: