Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hunastan
A A
Սպորտ

Հունաստանի կառավարությունը օգնություն է խնդրել ՈՒԵՖԱ-ից

Հունաստանի կառավարությունը և ֆուտբոլի եվրոպական միությունը համաձայնագիր են կնքել։

Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսին մտահոգել է այն, որ հունական ակումբները վերջին տարիներին մշտապես ֆինանսական խնդիրներ են ունենում, իսկ թիմերի երկրպագուներն անընդհատ անկարգություններ են հրահրում մարզադաշտերում։

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, որը անձամբ է կնքել համաձայնագիրը, ասել է, որ միությունն ամեն ինչ կանի հունական ֆուտբոլը ճգնաժամից դուրս բերելու համար։ Ըստ համաձայնագրի, ՈՒԵՖԱ-ն առաջիկա երեք ամսում հատուկ ծրագիր կպատրաստի Հունաստանի կառավարության համար, որը թույլ կտա աստիճանաբար հաղթահարել ֆուտբոլային խնդիրները։

Հիշեցնենք, որ Հունաստանի հավաքականը Հայաստանի ընտրանու մրցակիցն էր Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական փուլում։