Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Հայաստանի աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը

Հայաստանի աթլետիկայի հավաքականն այսօր մեկնել է Թուրքիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

ՀՀ վաստակավոր մարզիչ, կապանցի Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ ինը մարզիկներ (վազորդ, ցատկորդ, նետորդ) ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ստամբուլում, որը կտևի մինչև փետրվարի 20–ը: Այդ ընթացքում մեր ներկայացուցիչները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային բաց առաջնություններին: Փետրվարի 9–ին մրցասպարեզ կմտնեն մինչև 20 տարեկան աթլետները, իսկ փետրվարի 16–ին՝ մեծահասակները:

Երիտասարդների մրցումներին հավաքում գտնվող մարզիկներին կմիանան նաև Գյումրիից, Վանաձորից, Կապանից և Արցախից մրցավայր մեկնող ևս մի քանի աթլետներ: