Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՏԿԵՆ տեղեկացնում է.

      Փետրվարի 5-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սևանի կզուց միչև Դիլիջանի թունել ձյուն է տեղում։ Ծովագյուղի հատվածում և Մարալիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին գետնաբուք է: Եղվարդի, Արթիկի, Եղեգնաձորի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մաստարա-Լանջիկ-Ախուրյան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Հարգելի վարորդներ հորդորում ենք լինել խիստ ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

----------------------

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն տեղեկացնում են, որ փետրվարի 5-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։