Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tenis 28.01.
A A
Սպորտ

Ավստրալիա օփեն․ Նովակ Ջոկովիչը հաղթեց Միլոշ Ռաոնիչին և մտավ կիսաեզրափակիչ

Աշխարհի 2-րդ ռակետ Նովակ Ջակովիչը շարունակում է պաշտպանել թենիսի Ավստրալիայի չեմպիոնի կոչումը։

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ երկրորդ խաղում սերբ թենիսիստը 3։0 հաշվով վստահ հաղթեց Կանադան ներկայացնող չեռնոգորցի թենիսիստ Միլոշ Ռաոնիչին՝ 6:4, 6:3, 7:6 (7:1)։ Նա վաստակել է 29 ակտիվ միավոր, թույլ տվել 14 սխալ։ Միլոշ Ռաոնիչը չնայած 48 ակտիվ միավոր է վաստակել, սակայն թույլ է տվել 48 անճշտություն։

Կիսաեզրափակիչ փուլում Նովակ Ջակովիչը կխաղա աշխարհի 3-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերի հետ, որն ամերիկացի Թենիս Սանդգրենին մեծ դժվարությամբ է հաղթել՝ 3։2։