Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chinastan 27.01.
A A
Սպորտ

Չինաստանում չեղարկել են սպորտային խոշոր միջոցառումները

Թենիսի «Ֆեդերացիայի գավաթ»-ի Ասիական գոտու մրցաշարը Չինաստանից տեղափոխվել է Ղազախստան։ Այդ մասին հայտնում է թենիսի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Մրցումները պետք է կայանային փետրվարի 4-8-ը, չինական Դունգուան քաղաքում, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այնտեղ սահմանափակել են մարդկանց տեղաշարժը։ ԹՄՖ-ն մրցումները տեղափոխել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան։

Ի դեպ, անհայտ վիրուսի պատճառով 2020թ օլիմպիական խաղերի ֆուտբոլի Ասիայի գոտու խաղերը չինական Ուխանից տեղափոխել  են Սիդնեյ։ Չեղարկել են նաև բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, ինչպես նաև անորոշ ժամանակով հետաձգել են Չինաստանի բասկետբոլի լիգայի մեկնարկը։