Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hff 24.01.
A A
Սպորտ

ՀՖՖ-ն հուշագիր ստորագրեց ԵՏՄ անդամ երկրների հետ․ Ռուսաստանը հետաձգեց ստորագրությունը (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ստորագրեց համագործակցության հուշագիր Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ: Այդ մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հունվարի 23-ից Հայաստանում են ԵՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաների և պրոֆեսիոնալ լիգաների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Այսօր կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ֆուտբոլային տարբեր բնագավառներում (մարզչական կրթություն, մանկապատանեկան ֆուտբոլ, ֆուտզալ և կանանց ֆուտբոլ, երկրպագուների հետ տարվող աշխատանքներ և այլն) փոխհամագործակցության հեռանկարները: Առանձնակի ուշադրություն դարձվեց Պրոֆեսիոնալ Լիգայի հետ կապված տարբեր մանրամասների քննարկմանը:

Այնուհետև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը համագործակցության հուշագիր ստորագրեց Ղազախստանի, Ղրզզստանի և Բելառուսի ներկայացուցիչների հետ: ՌՊԼ գործադիր տնօրեն Սերգեյ Չեբանը հայտարարեց, որ իրենք ոչ մի առարկություն չունեն կապված հուշագրի հետ, բայց ՌՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը ցանկություն է հայտնել անձամբ ստորագրել այն, հավանաբար՝ կողմերի միջև հաջորդ հանդիպման ընթացքում:

Չեբանը նաև հաստատեց, որ անկախ հուշագրի ստորագրումից, հաշվի առնելով ՌԴ Սպորտի նախարարի հրամանը, 2020թ հուլիսի 1-ից հայ ֆուտբոլիստները չեն համարվի «լեգեոներ» Ռուսաստանում: