Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՔՊ, ԱԺ և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ներառվել են դպրոցների կառավարման խորհուրդներում․ Սամսոնյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ուսումնասիրել է Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը և պարզել, որ վերջին 2 տարվա ընթացքում խորհուրդների կազմում լուրջ փոփոխություններ են եղել։ Ըստ պատգամավորի՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ԱԺ որոշ պատգամավորներ, նրանց օգնականները, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները ներառվել են կառավարման խորհուրդների կազմում։

 «Ինչո՞ւ եմ ապշել, պարոն նախարար, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք դպրոցների կառավարման խորհուրդների կուսակցականացվածության մասին։ Հիմա ինչպե՞ս հասկանանք Ձեր քայլը, միայն թե չասեք, որ Դուք նախկինների պես չեք, Դուք ուրիշ եք, որովհետև բոլորը դեպքերում կուսակցականը մնում է կուսակցական, քաղաքականը մնում է քաղաքական»,- դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

Ըստ Անի Սամսոնյանի՝ «Իմ քայլը» խմբակցությունից Վաղարշակ Հակոբյանը, Սոֆյա Հովսեփյանը, Գևորգ Պապոյանը դպրոցների կառավարման խորհուրդների կազմում են։

Մանրամասները՝ տեսանյութում։