Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport tenis 16.01.
A A
Սպորտ

Հայտնի են Կարեն Խաչանովի և Մարգարիտա Գասպարյանի առաջին մրցակիցները

Մելբուռնում կայացել է թենիսի Ավստրալիայի բաց առաջնության վիճակահանությունը։

Տղամարդկանց մրցաշարի անցած տարվա հաղթող Նովակ Ջոկովիչը 1/64 եզրափակիչում կհանդիպի գերմանացի թենիսիստ Յան-Լենարտ Շտրուֆի հետ։ Առաջին ռակետ Ռաֆայել Նադալին մրցակից է բաժին հասել բոլիվիացի Ուգո Դելյենը։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը այս փուլում կմրցի որակավորման փուլի հաղթողներից մեկի հետ։

Կանանց թենիսի առաջին համար, ավստրալուհի Էշլի Բարտին, ելույթները կսկսի ուկրաինուհի Լեսի Ցուրենկոյի հետ մրցախաղով։ Նախորդ առաջնության հաղթող, ճապոնուհի Նաոմի Օսական առաջին փուլում կմրցի չեխուհի Մարի Բուզկովայի հետ։ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը կհանդիպի հույն Մարիա Սակարիի հետ։

2020 թվականի թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը, որը «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից մեկն է, կմեկնարկի հունվարի 20-ին և կտևի մինչև փետրվարի 2-ը։