Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport xoren 10.01.
A A
Սպորտ

Խորեն Հովհաննիսյանը 65 տարեկան է․ հատուկ շնորհավորանք ՀՖՖ-ից (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր թվիթերյան էջում հատուկ տեսահոլովակով շնորհավորել է անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանին, ով այսօր նշում է իր ծննդյան 65-ամյակը։

Ֆուտբոլասերները կարող են դիտել մեր ֆուտբոլիստի խփած պատմական գոլերը։ Մասնավորապես՝ 1980թ օլիմպիական խաղերում 3-րդ տեղի համար խաղում Հարավսլավիայի դարպասը հեղինակած գնդակը, 1982թ աշխարհի առաջնությունում Բելգիային խփած գեղեցիկ գոլը, ինչպե նաև աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի դարպասն ուղարկած երկու գնդակներից մեկը։

ՀՖՖ-ն միաժամանակ հիշեցրել է, որ Խորեն Հովհաննիսյանը Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստն է։