Բացել լրահոսը Փակել լրահոսը
2_o
A A
Մշակույթ

70-ամյա սազը՝ մարդկային հույզերի շտեմարան (տեսանյութ)

Գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան սրահում կայացավ Գուրգեն Մամյանի 70-ամյա սազի՝ թանգարանին նվիրատվության հանդիսավոր արարողությունը:

«Ճանապարհ անցած, անսովոր պատմություն ունեցող այս գործիքն իր պատվավոր տեղը կգտնի թանգարանի երաժշտական ֆոնդում»,- ասոաց թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

Գուրգեն Մամյանը հայրենական պատերազմի ռազմագերիներից էր, և այդ սազը պատրաստել էր աքսորի տարիներին։ Հմուտ վարպետի սազի հնչյունները սփոփում էին երաժշտին ու նրա բախտակիցներին։ Հուսալով, որ մի օր, երբ իրենք միգուցե և չեն լինի, գործիքը կարող է իրենց հույզերն ու երազանքները փոխանցել հարազատներին, նրանք երկտողեր են գրել ու սազի անցքերից ներս լցրել։ Տարիներ անց, արդեն հայրենիքում Մամյանը որոշում է կայացնում երկտողները հանելու համար գործիքը չկոտրել և սազը թողնել որպես մարդկային հույզերի շտեմարան։

Եվ ահա տարիներ անց նրա դուստրը՝Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլի մեներգչուհի Լաուրա Մամյանը որոշում է կայացնում այս պատմական գործիքը նվիրել թանգարանին։

Նրա խոսքով սա սա ոչ միայն իր, այլ նաև իր երեք քույրիկների ցանկությունն էր։

Ի դեպ, վերջերս իր հայրիկի երաժշտական շնորհը ժառանգած Լաուրա Մամյանը նշեց բեմական գործունեության 35-ամյակը։