Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM80035
A A
Սպորտ

Մահացել է անվանի ըմբիշ Բենուր Փաշայանը (տեսանյութ)

60 տարեկան հասակում կյանքից հեռացել է աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիկ, լեգենդար ըմբշամարտիկ Բենուր Փաշայանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյբուքյան էջը:

Մեզ հասած տեղեկությունների, նա վերջին ժամանակներին երիկամների հետ կապված խնդիրներ է ունցել:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի արխիվից

Բենուր Փաշայանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

ՀԱՕԿ-ը ցավակցում է անվանի մարզիկի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին: