Բացել լրահոսը Փակել լրահոսը
79092560_2832815406737144_6087147068609003520_n (1)
A A
Սպորտ

Ֆինլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղից հետո բանտում հայտնված Երվանդ Իսմայիլյանը 1-2 օրից կլինի Երեւանում

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում ընթանում էր  ՖԱՖ-ի ամենաակտիվ անդամներից մեկի` Երվանդ Իսմայիլյանի գործով դատը։ 
Դատարանը Երվանդ Իսմայիլյանին  արդարացրեց:

1-2 օրվա ընթացքում նա կլինի Երեւանում;
Հիշեցնենք Երվանդ Իսմայիլյանը հայտնվել էր ֆիննական բանտում՝ Ֆինլանդիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ գրանցված միջադեպից հետո՝ արմատներով թուրք երկրպագուի բողոքի հետևանքով:

Հանդիպման ընթացքում ֆինն երկրպագուների կողմից սադրանքի արդյունքում մեր երկրպագուների նյարդերը տեղի էին տվել, Իսմայիլյանը ճայթուկ էր նետել չեզոք գոտի, ճայթրուկը պատահմամբ դիպել էր Ֆինլանդիայի հավաքականի թուրք երկրպագուին։