Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hff tuganq
A A
Սպորտ

ՀՖՖ-ն 100 հազար դրամով տուգանել է «ՖԱ Երևան» ակումբին (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը։

«Լոռի ՖԱ» - «ՖԱ Երևան» խաղի արձանագրության մեջ հյուրերի թիմում նշված է եղել ընդամենը 5 ՀՀ քաղաքացիություն ունեցող ֆուտբոլիստ, որի համար «ՖԱ Երևան» ակումբը տուգանվել է 100․000 դրամով (կանոնակարգով պետք է լինի նվազագույնը ՀՀ քաղաքացի 7 ֆուտբոլիստ): Ի դեպ, այդ հանդիպմանը Հայաստանի բարձրագույն խմբի հետնապահն ընդհանրապես պահեստային խաղացող չի հայտավորել։

ՀՖՖ-ն «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել է 20․000 դրամով, քանի որ առաջին խմբի  «Արագած» - «Արարատ-2» խաղին հյուր թիմի ֆուտբոլիստների մարզաշապիկների հետնամասում բացակայել են ազգանունների նշումները։