Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroliga
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. Փլեյ-օֆֆի 11 տեղերի համար կպայքարեն 19 ակումբ, այդ թվում «Ռոման»

Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները:

Թափուր մնացած 11 ուղեգրերի համար կպայքարեն 19 ակումբներ: Դրանց թվում է նաև Հռոմի «Ռոման», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իատալական ակումբն այսօր իր հարկի տակ կհյուրընկալի ավտրիական «Վոլֆսբերգերին»: Հաղթանակի և ոչ-ոքիի դեպքում տանտերերը միանշանակ կմտնեն փլեյ-օֆֆ, իսկ ահա պարտության դեպքում նրանց ճակատագիրը կորոշվի զուգահեռ ընթացող «Բորուսիա» - «Բաշակշեխիր» խաղում:

Հարկ է նշել, որ չորս խմբերում արդեն հայտնի են հաղթողներն ու 2-րդ տեղի թիմերը, իսկ երեքում՝ հաղթողները: Հատկապես անորոշ վիճակ է G խմբում, որտեղ բոլոր թիմերն էլ դեռ պայքարում են երկու ուղեգրերի համար: «Ռեյնջերս» - «Յանգ Բոյզ» և «Պորտո» - «Ֆեյենոորդ» խաղերում հյուրերին միմիայն հաղթանակ է պետք փլեյ-օֆֆ մտնելու համար:

 Լուրջ պայքար է սպասվում նաև B խմբում, որտեղ առաջին երկու տեղերի համար կպայքարեն «Կոպենհագենը», «Մալմյոն» և Կիևի «Դինամոն»: C խմբում 2-րդ ուղեգրի համար իրար հետ խաղում կվիճարկեն «Խետաֆեն» ու «Կարասնոդարը»: Ռուսական թիմին միմիայն հաղթանակ է հարկավոր:

H խմբում մնացած միակ թափուր տեղի համար կպայքարեն Բուլղարիայի և Հունգարիայի չեմպիոնները՝ «Լուդոգորեցն» ու «Ֆերենցվարոշը»: Այստեղ նույնպես հյուրերը պետք է անպայման հաղթեն դաշտի տերերին, որպեսզի մտնեն փլեյ-օֆֆ: