Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess roma
A A
Սպորտ

Գրոսմայստեր Արման Միքայելյանը հաղթանակով է սկսել հռոմեական ստուգատեսը

Հայաստանի շախմատիստ Արման Միքայելյանը հաղթանակով է սկսել ելույթները Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկած շախմատային տոնահանդեսում:

«Մայստերս» կարգի մրցաշարի առաջին տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով պարտության է մատնել իտալացի Մարիանո Կարդիլիի նկատմամբ: Այսօր կայանալիք 2-րդ տուրում Արման Միքայելյանը սևերով կհանդիպի Ֆրանսիան ներկայացնող կին գրոսմայստեր Նինո Մայսուրաձեի հետ:

Հավելենք, որ մրցաշարին մասնակցում են 72 շախմատիստ-շախմատիստուհի: Այն անցկացվում է շվեյցարական մրցակագով, 9 տուրով: