Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի Մ-19 հավաքականը նույնպես կմասնակցի Ազգերի Լիգայի մրցաշարին

ՈՒԵՖԱ-ի որոշմամբ այսուհետ Եվրոպայի մինչև 19 տարեկան հավաքականները ևս կմասնակցեն Ազգերի Լիգայի մրցաշարի:

Այն կմեկնարկի 2020 թվականի աշնանը։ Առաջին փուլում ՈՒԵՖԱ-ի անդամ 54 երկրների հավաքականները կբաժանվեն A (20 թիմ), B (16 թիմ) և C (18) լիգաների։

Այսօր շվեյցարական Նիոն քաղաքում կայացել է Մ-19 Ազգերի Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է C լիգայի 1-ին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Կոսովոյի, Լյուքսեմբուրգի և Էստոնիայի այդ տարիքային հավաքականները։ Այս խմբի խաղերը կկայանան 2020թ սեպտեմբերի 2-8-ը, էստոնիայում:

Ի դեպ, ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացել են նաև 2021թ Եվրոպայի Մ-19 և Մ-17 առաջնությունների որակավորման փուլի վիճակահանությունները։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ կմրցի Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ։ Որակավորման մրցաշարը կկայանա 2020թ հոկտեմբերի 7-13-ին, Նիդերլանդներում։

Հայաստանի Մ-17 հավաքականն հանդես կգա ընտրական 12-րդ խմբում: Այստեղ մերոնց մրցակիցները կլինեն Սերբիայի, Դանիայի և Լատվիայի Մ-19 հավաքականները։ Խաղերը կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերի 24-30-ը, Սերբիայում։