Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mesi 1
A A
Սպորտ

Լիոնել Մեսիի համար Իսպանիայում այլևս չկա «անառիկ» մարզադաշտ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին միակ ֆուտբոլիստն է, ով Իսպանիայի առաջնությունում գոլի հեղինակ է դարձել բոլոր այն ստադիոններում, որտեղ նա հանդես է եկել:

Միակ մարզադաշտը, որտեղ արգենտինացի ֆուտբոլիստը չէր կարողացել աչքի ընկնել, Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնն էր: Սակայն, անցած գիշեր Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակում կայացած «Աթլետիկո» - «Բարսելոնա» խաղի 86-րդ րոպեին Լիոնել Մեսին վերջապես աչքի ընկավ այդ մարզադաշտում և խորը հիասթափություն պատճառեց մադրիդցիների երկպագուներին, քանի որ այդ միակ գնդակը վճռեց հանդիպման ելքը:

Այդպիսով, «Բարսելոնայի» հարձակվողը գոլ է խփել Իսպանիայի թվով 38-րդ մարզադաշտում: Դա Լա Լիգայի նոր ռեկորդ է: Միաժամանակ, Լիոնել Մեսին 25-րդ անգամ գրավել է «Աթլետիկոյի» դարպասը: Արգենտինացի ֆուտբոլիստը բոլորից շատ գոլ խփել է «Սևիլյային»՝ 29: