Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԷդՄինաս
A A
Քաղաքականություն

Նժդեհի նպատակը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին հայ գերիներին ազատելն է եղել ֆաշիստական ճամբարներից․ պատմաբան (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր Էդիկ Մինասյանը Հայաստանի ազգային գրադարանում մասնակցում էր «Ազդարար» պարբերականի 225-ամյակի կապակցությամբ կազմակերպված գիտաժողովին։

«Ա1+»-ի հետ զրույցում Մինասյանն ասաց, որ «Ազդարար»-ի կարևոր դերակատարումը չափազանց մեծ դեր ունեցավ հայ մամուլի կյանքում։ 

«Այսօր հայ մամուլը, բազմաթիվ մամուլի օրգաններ, որոնք և՛ Արևմտյան Հայաստանում, և՛ Արևելյան Հայաստանում հայոց կյանքը ներկայացրին, հայոց ազատագրական պայքարի պատմությունը, հայոց սոցիալ-տնտեսական կյանքի պատմությունը, առօրյա պատմությունը»,- նշեց պատմաբանը։ 

«Ա1+»-ը Էդիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ մոտեցում ունի Ստամբուլյան կոնվենցիային։

«Ստամբուլյան կոնվենցիայում ընդհանուր առմամբ ընտանիքի ձևավորման, ձևակերպման մեջ, կոնկրետ տվյալ դեպքում համասեռամոլությունը և այլ երևույթներ հայոց ավանդական ընտանիքը քայքայելու միջոց են»,- ասաց պատմական գիտությունների դոկտորը՝ հավելելով, որ ընտանիքն է պետության հիմքը։

Անդրադառանալով վերջերս քննարկման թեմա դարձած ռազմա-քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի և ֆաշիստական ու նացիլոնալիստական ուժերի հետ համագործակցության թեմային՝ Մինասյանն ասաց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ամեն կերպ աշխատում է ամեն միջոց գտնել` հայ ժողովրդի պատմությունը սևացնելու համար։

«Նժդեհը մեր ժողովրդի ազգային դիմագիծ ունեցող այն գործիչներից է, որի նպատակը Հայրենական պատերազմի տարիներին, ընդհանրապես Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, հայ գերիներին ազատելն է եղել ֆաշիստական ճամբարներից։ Այն ժամանակվա պայմաններում, իհարկե, հնարավոր չէր կանխատեսել պատերազմի ելքը»,- ընդգծեց Էդիկ Մինասյանը։

Պատմաբանը նաև Երկրապահ կամավորականների միության անդամ է։ ԵԿՄ-ի մասով պատմաբանն ասաց, որ իր դերակատարմամբ ԵԿՄ-ն պատմական միսիան պետք է կատարի, ոգևորի երիտասարդությանը՝ կողքին լինելով։ «Բանակը պետք է ունենա թիկունք, և բանակը պետք է ունենա համալրում: Եվ այդ համալրումը պատանի, երիտասարդ, նաև երկրապահը կարող է անել՝ փոքրուց, երբ արդեն դաստիարակվում են ազգային ոգով, և նպատակը հայրենիքի սահմանի պաշտպանությունն է»,- եզրափակեց  նա։

Մանրամասները՝ տեսանյութում: