Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+vahanyan 23.11.
A A
Սպորտ

Ռաֆայել Վահանյանը՝ շախմատի վետերանների աշխարհի չեմպիոն

Հայաստանի շախմատիստ Ռաֆայել Վահանյանը հաղթեց Բուխարեստում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում:

65-ից բարձր տարիքային խմբի մրցաշարում մեր հռչակավոր գրոսմայստերը վերջին՝ 11-րդ տուրում, սևերով հաղթեց դանիացի Յանս Կրիստիանսենի և վաստակեց 8,5: Նա ֆրանսիացի Անատոլի Վայսերի և ռուսաստանցի Յուրի Բալաշովի հետ կիսեց 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով աշխարհի չեմպիոն հռչակվեց հենց մեր շախմատիստը:

Ռաֆայել Վահանյանը և մյուս երկու մրցանակակիրները կստանան 3200-ական եվրո պարգևավճար:

50-ից բարձր տարիքային խմբում մեդալների համար պայքարող Կարեն Մովսիսյանը չկարողացավ հաղթել մրցաշարի առաջատար Վադիմ Շիշկինին և վաստակած 8 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Այստեղ չեմպիոն դարձավ հենց ուկրաինացի գրոսմայստերը, որը վաստակելով 9 միավոր, պահպանեց առաջին հորիզոնականը:

Մեր մյուս մասնակիցներից Արտաշես Մինասյանն առաջնությունն ավարտեց 22-րդ տեղում (7 միավոր), իսկ ու Վլադիմիր Պողոսյանը՝ 52-րդ հորիզոնականում (6):