Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի վերադարձը հետաձգվում է

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի իր թիմի՝ Հռոմի «Ռոմայի» առաջիկա հանդիպմանը:

Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայազգի ֆուտբոլիստին կրկին չի ընդգրկել թիմի նախնական կազմում: Պորտուգալացի մասնագետն այդ կապակցությամբ ասել է, որ Հենրիխ Մխիթարյանն արդեն մարզվում է թիմի հետ, սակայն դեռ պատրաստ չէ խաղին:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վնասվածքի պատճառով բաց է թողել ոչ միայն «Ռոմայի» բամաթիվ խաղերը, այլև մեր ազգային թիմի վերջին 4 հանդիպումները: 

«Ռոման» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի վաղը, նոյեմբերի 24-ին՝ սեփական դաշտում ընդունելով «Բրեշիային»: