A
A
Tata Steel Chess India. Լևոն Արոնյանը նախ պարտվեց Անանդին, ապա հաղթեց Հարիկրիշնային
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկաստանի Կալկաթա քաղաքում ընթացող Tata Steel Chess India Rapid & Blitz մրցաշարում այսօր կայացան արագ շախմատի 4-6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանը նախ սևերով զիջեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Հաջորդ պարտիայում նա սպիտակներով պարտության մատնեց հնդիկ գրոսմայսեր Պենտալա Հարիկրիշնային, իսկ 6-րդ տուրում սևերով հաշտություն կնքեց չինացի Դին Լիժենի հետ։
Վեց տուրից հետո Լևոն Արոնյանը վաստակել է 5 միավոր (հաղթանակի համար տրվում 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր) և այժմ բաժանում է 7-9-րդ տեղերը: Աղյուսակը վստահ գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակել է 10 միավոր:
Վաղը կայանալիք վերջին երեք տուրերում Լևոն Արոնյանը հաջորդաբար կհանդիպի Վեսլի Սոյի, Յան Նեպոմնյաշչու և Սանտոշ Վիդիտի հետ: