Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol
A A
Սպորտ

ՀՀ ֆուտբոլի առաջնություն. «Ալաշկերտը» հաղթեց Գյումրիում և հավասարվեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում 14-րդ տուրում կայացան հերթական երկու հանդիպումները:

Երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Վանաձորում հանդիպեց տեղի «Լոռի ՖԱ» թիմի հետ և պարտվեց 0:2 հաշվով: Առաջին խաղակեսի 11-րդ րոպեին Ռուսլան Զաերկոն բացեց հաշիվը, իսկ ընդմիջումից հետո, 68-րդ րոպեին, Լուիս Մաթեուսը կրկնապատկեց այն:

Երրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակն» իր հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Հաղթողներից երկու գոլ խփեց Գուստավո Մարմենտինին, մեկ՝ Տյագո Գալվաոն: Դաշտի տերերից աչքի ընկավ Տարոն Ոսկանյանը: Խաղի 90+2 րոպեին շիրակցի Կարեն Մուրադյանը հեռացվեց դաշտից:

Այսօրվա հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 26 միավոր և հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային», իսկ «Լոռի ՖԱ»-ն հասավ «Շիրակին», որն ունի 25 միավոր: