A
A
Ուղիղ. Կրիստիանսեն – Վահանյան, Մովսիսյան Շիշկին. պայքար աշխարհի չեմպիոնության համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲուխարեստում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում այսօր կկայանան վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները:
65-ից բարձր տարիքային խմբում Ռաֆայել Վահանյանը սևերով կմրցի Յանս Կրիստիանսենի հետ: Մեր շախմատիստը ունի 7,5, իսկ դանիացի գրոսմայստերը՝ 8 միավոր: Հաղթողը կզբաղեցնի մրցանակային տեղ:
50-ից բարձր տարիքային խմբում մեդալների համար պայքարող Կարեն Մովսիսյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի միանձնյա առաջատար Վադիմ Շիշկինի հետ: Մեր շախմատիստը վաստակել է 7,5 միավոր, իսկ ուկրաինացի գրոսմայստերը՝ 8,5: Հաղթելու դեպքում Կարեն Մովսիսյանը կգրավի մրցանակային տեղերից մեկը:
Այս պարտիաների ուղիղ եթերին կարելի է հետևել նաև մեր կայքէջում՝ ստորև.