A
A
Հայաստանի մարմնամարզիկները մտել են աշխարհի գավաթի եզրափակիչ փուլ
Աջակցիր «Ա1+»-ինԳերմանիայի Կոտբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանն այդ մրցաշարում ունի 4 ներկայացուցիչ։
Նժույգթափերի որակավորման փուլում Հարություն Մերդինյանը վաստակել է 14,266 միավոր և զբաղեցրել 7-րդ տեղը։ Նա մտել է եզրափակիչ փուլ։ Արթուր Դավթյանը ցույց է տվել 25-րդ արդյունքը՝ 12,966 միավոր:
Oղակների վրա վարժությունում Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը նույնպես եզրափակիչ փուլ են մտել՝ զբաղեցնելով համապատասխանաբար 4-րդ (14,666) և 8-րդ (14,500) տեղերը:
Արթուր Դավթյանը հանդես է եկել նաև ազատ վարժության որակավորման փուլում, որտեղ 13,100 միավորով գրավել է 29-րդ տեղը: Այսօր նա հանդես կգա հենացատկի ու պտտաձողի վարժություններում: