Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lokomotiv
A A
Սպորտ

ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն «Լոկոմոտիվին» վերադարձրեց խլած 3 միավորը

Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի առաջնության «Արարատ-Արմենիա-2» - «Լոկոմոտիվ» հանդիպման հաշիվը վերականգնվել է և վաստակած 3 միավորը գրանցվել է «Լոկոմոտիվ» թիմի օգտին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտեն, սույն թվականի օգոստոսի 13-ին կայացած ՀՀ ֆուտբոլի Առաջին խմբի 2019/20 մրցաշրջանի առաջնության «Վան» - «Լոկոմոտիվ» հանդիպմանը զգուշացվել է «Լոկոմոտիվի»

ֆուտբոլիստ Օլեգ Լուցենկոն, սակայն տվյալ հանդիպման մրցավար Արթուր Սաֆարյանը

հետխաղյա արձանագրությունը լրացնելիս սխալմամբ արձանագրության մեջ նշել է մեկ այլ

ֆուտբոլիստի՝ Եվգենի Գրիգորիուսի ՀՖՖ գրանցման համարը:

Արդյունքում տեղի է ունեցել զգուշացումների սխալ հաշվարկ, որի պատճառով էլ «Արարատ-Արմենիա-2» - «Լոկոմոտիվ» խաղում տեխնիկական պարտություն է գրանցվել հյուրերին՝ որակազրկված ֆուտբոլիստ (Օլեգ Լուցենկո) հայտավորելու համար: ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կոմիտեն իր վերջին նիստի ժամանակ չեղյալ է համարել այդ որոշումը:

Այդպիով, «Լոկոմոտիվը» 13 տուրից հետո վաստակեց 34 միավոր և այժմ «Վեստ Արմենիայի» հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: