Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess veteran
A A
Սպորտ

Շախմատի վետերանների ԱԱ. Հայաստանի շախմատիստները կպայքարեն մեդալների համար

Բուխարեստում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում կայացան 9-րդ տուրի հանդիպումները:

65-ից բարձր տարիքային խմբում շարունակում է հաջող հանդես եկող Ռաֆայել Վահանյանը: Նա այս տուրում հաղթեց բելառուսցի Եվգենի Մոչալովին, վաստակեց 7 միավոր և ընդհուպ մոտեցավ մրցաշարի երկու առաջատարներին, որոնք կես միավոր շատ ունեն: Այսօր մեր շախմատիստը սևերով կմրցի հենց նրանցից մեկի հետ՝ ռուսաստանցի Յուրի Բալաշովի հետ:

50-ից բարձր տարիքային խմբում Կարեն Մովսիսյանը հաղթեց ֆրանսիացի Ֆրանկո Վարեյլեին, վաստակեց 6,5 միավոր և հավասարվեց Արտաշես Մինասյանին, որն այս անգամ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Մեր շախմատիստներն այժմ զբաղեցնում են 10-11-րդ տեղերը և շարունակում են պայքարը մրցանակային տեղերի համար:

Այսօր կայանալիք նախավերջին՝ 10-րդ տուրում, Կարեն Մովսիսյանը սևերով կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Սեմյոն Դվոյրիսի հետ, իսկ Արտաշես Մինասյանին սպիտակներով կխաղա վրացի Զուրաբ Ստուրուայի հետ: