Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina
A A
Սպորտ

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը կասկածվում է պետական միջոցները յուրացնելու մեջ

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պետական միջոցները յուրացնելու մեջ:  

Ինչպես հայտնել է երկրի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Վասիլի Կասկոն, այժմ իրավապահ մարմինները քրեական 5 գործ են հարուցել ՈՒՖՖ-ի նախագահի և ֆեդերացիայի այլ պաշտոնատար անձանց դեմ:

Ըստ նախնական տվյալների, 2017-18թթ պետական միջոցներով Ուկրաինայի մարզերում արհեստական խոտածածկով խաղադաշտեր կառուցելու ծրագրի շրջանակում ֆեդերացիայի ղեկավարը և այլ պատասխանատությները յուրացրել են մոտ 270 մլն գրիվնյա գումար: Պարզվել է նաև, որ ՈՒԵՖԱ-ի կողմից ստացված գումարները նպատակային չեն օգտագործվել և նույնպես յուրարցվել են նախագահի ու մյուս պատասխանատուների կողմից:

Հարկ է նշել, որ Ուկրաինայի մի շարք հասարակական կազմակերպություններ («Инициативы будущего», «Стоп коррупции», «Народ против коррупции», «Стоп Мангул») դիմել են երկրի ազգային ժողովին և հորդորել լրջորեն զբաղվել ՈՒՖՖ-ի գործունեությամբ: Դրանք կարծում են, որ ֆուտբոլի ֆեդերացիայում համակարգային կոռուպցիա կա: