Բացել լրահոսը Փակել լրահոսը

Շախմատի վետերանների ԱԱ. Ռաֆայել Վահանյանը հաղթեց և մոտեցավ առաջատարներին

A A

Բուխարեստում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում այսօր կայացան 8-րդ տուրի հանդիպումները:

 

65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանը սևերով պարտության մատնեց բելգիացի միջազգային վարպետ Յան Ռուզեին: Այս հաղթանակից հետո մեր շախմատիստը վաստակեց 6 միավոր և միացավ առաջատարներին հետապնդողների խմբին: Նա այժմ մեկ միավորով է ետ մնում միանձնյա առաջատար Կառլոս Գարսիայից, կեսով՝ չորս շախմատիստներից:

 

50-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող մեր շախմատիստներից ընթացիկ տուրում հաղթանակ տարավ միայն Արտաշես Մինասյանը: Նա իր միավորների քանակը հասցրեց 6-ի և այժմ զբաղեցնում է 11-րդ տեղը: Կարեն Մովսիսյանն այս անգամ ոչ-ոքի խաղաց և 13-րդ տեղից նահանջեց 16-րդ հորիզոնական: Նա ունի 5,5 միավոր: Վլադիմիր Պողոսյանը երրորդ պարտությունը կրեց առաջնությունում և այժմ 4 միավորով ընդանում է 65-րդ տեղում:

 

Վաղը տեղի կունենան 9-րդ տուրի հանդիպումները, որոնք անչափ վճռորոշ կլինեն մեր շախմատիստների համար, քանի որ բոլորն էլ առայժմ հետապնդում են առաջատարներին: