Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport berezovski
A A
Սպորտ

Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար

Ռուսաստանի ֆուտբոլի պրեմիեր լիգայի նորեկ «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը, թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինն ազատվել է իր պաշտոնից։ Մինչև այս տարվա վերջը նրա պարտականությունները կկատարի Ռոման Բերեզովսկին։

Նշենք, որ «Սոչին» Ռուսաստանի առաջնությունում կայացած 16 տուրից հետո ունի 13 միավոր և զբաղեցնում է վերջին՝ 16-րդ տեղը։