Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mourinjo
A A
Սպորտ

Ժոզե Մոուրինյոն գլխավորեց Լոնդոնի «Տոտենհեմը»

Ժոզե Մոուրինյոն նշանակվել է Լոնդոնի «Տոտենհեմ» նոր գկխավոր մարզիչ: Այդ մասին քիչ առաջ տեղեկացրեց անգլիական ակումբի թվիթրյան էջը:

Պորտուգալացի մասնագետն այդ պաշտոնում կփոխարինի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին, որի գլխավորությամբ լոնդոնցիներն այս տարի հասան չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարի եզրափակիչ: Ակումբի նախագահ Դանիել Լևին հայտարարել է, որ իրենք մեծ ցավով են մարզչական փոփոխություն կատարում, սակայն դա անում են հանուն թիմի, քանի որ այն վերջին շրջանում բավական ցածր արդյունքներ է ցույց տալիս:

Առայժմ հայտնի չեն Ժոզե Մոուրինյոյի հետ կնքվելիք պայմանագրի մանրամասները, սակայն մի բան պարզ է, որ անվանի մասնագետին լուրջ փորձություն է սպասվում, քանի որ «Տոտենհեմը» Անգլիայի առաջնության 12 տուրից հետո զբաղեցնում է 14-րդ տեղը և այժմ պայքարում է պրեմիեր լիգայում մնալու համար: Թիմը առաջիկա խաղը կանցկացնի նոյմեբերի 23-ին, Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ: