Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro
A A
Սպորտ

Եվրո-2020. Ուելսը վերջինը հաղթահարեց ընտրական արգելքը

Ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլը:

Վերջին՝ 10-րդ տուրի ավարտական խաղերում հայտնի դարձավ եզրափակիչ փուլի թվով 20-րդ մասնակիցը: Այդ իրավունքը նվաճեց Ուելսի հավաքականը, որը սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց իր գլխավոր մրցակցին՝ Հունգարիային, և խմբում գրավեց 2-րդ տեղը:

Այդպիսով, Եվրո-2020-ի ընտրական արգելքը հաղթահարեցին հետևյալ երկրները. Անգլիա, Չեխիա, Ուկրաինա, Պորտուգալիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Շվեյցարիա, Դանիա, Խորվաթիա, Ուելս, Իսպանիա, Շվեդիա, Լեհաստան, Ավստրիա, Ֆրանսիա, Թուրքիա, Բելգիա, Ռուսաստան, Իտալիա, Ֆինլանդիա:

Մնացած չորս մասնակիցները հայտնի կդառնան 2020 թվականի մարտին, երբ տեղի կունենան Ազգերի Լիգայի եզրափակիչ չորս մրցաշարերը: Ահա դրանց մասնակիցները.

Ուղղություն A. Իսլանդիա, Բուլղարիա, Իսրայել, Հունգարիա, Ռումինիա (վերջին չորս թիմերից մեկը վիճակահանությամբ կտեղափոխվի C խումբ):

Ուղղություն B. Բոսնիա և Հերցեգովինա, Սլովակիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռպանդիա:  

Ուղղություն C. Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, ուղղություն A-ի մեկ թիմ:

Ուղղություն D. Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Կոսովո, Բելառուս:

Եզրափակիչ մրցաշարերը բաղկացած են մեկական խաղից: Կիսաեզրափակիչում դաշտի տեր կլինեն ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերը, իսկ եզափակիչի տանտերերը նախապես կորոշվեն վիճակահանության ժամանակ, որը տեղի կունենա նոյմեբերի 22-ին: