Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը և Կարեն Մովսիսյանը 3-րդ հաղթանակն են տարել

Բուխարեստում ընթացող շախմատի աշխարհի վետերանների առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

50-ից բարձր տարիքային խմբում գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել և այժմ 3 միավորով գտնվում է առաջատարների խմբում: Արտաշես Մինասյանը նույնպես հաղթանակ է տոնել այս տուրում և վաստակած 2,5 միավորով հետապնդում է առաջատարներին: Վլադիմիր Պողոսյանն այժմ ունի 2 միավոր և զբաղեցնում է 45-րդ տեղը:

65-ից բարձր տարիքային խմբում մեր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը առավելության է հասել գերմանացի Վոլֆրամ Հեյնինգի նկատմամբ և նույնպես տոնել երրորդ անընդմեջ հաղթանակը: Նա 3 միավորով առայժմ բաժանում է 1-10-րդ տեղերը:

Այսօր կկայանան 4-րդ տուրի պարտիաները: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: