Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մենք պետք է զգուշանանք Հայաստանի հավաքականից․ Յոն վան Շիպ

«Վաղը մեզ բավական դժվար խաղ է սպասվում, քանի որ մրցակիցը փոխել է մարզչական շտաբը և հավանաբար նոր տակտիկա կկիռարի։ Մենք պետք է շատ զգույշ լինենք, քանի որ Հայաստանի հավաքականում կան վտանգավոր խաղացողներ։ Կաշխատենք հաջող հանդես գալ և հասնել արդյունքի», - այսօր կայացած Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան – Հունաստան ընտրական հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին ասաց հյուրերի գլխավոր մարզիչ Յոն վան Շիպը։

Սակայն հոլանդացի մասնագետը միաժամանակ նշեց, որ իրենց այժմ չի հետաքրքրում վերջնական արդյունքը։

«Մենք չենք մտածում միավորներ վաստակելու մասին։ Այժմ ավելի շատ ուշադրություն ենք դարձնում թիմի խաղի որակի վրա, ինչպես են ֆուտբոլիստները համագործակցում, զգում միմյանց և այլն։ Մենք այժմ աշխատում ենք ապագայի թիմ ստեղծելու վրա», - ասաց Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, որը այդ պաշտոնը զբաղեցնում է այս տարվա հուլիս ամսից։