Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport figurni
A A
Սպորտ

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը բարելավում է արդյունքները

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 4-րդ տեղն է գրավել Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Tallinn Trophy գեղասահքի միջազգային մրցաշարում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Կարճ և ազատ ծրագրերի հաշվարկով մեր 23-ամյա մարզիկը հավաքել է 184.32 միավոր: Կարճ ծրագրից հետո նա 7-րդն էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երրորդ արդյունքը: Տղամարդկանց մենասահքում հանդես են եկել 14 գեղասահորդ:

Հիշեցնենք, որ Սլավիկ Հայրապետյանն այս մրցաշարում նույն չորրորդ տեղն էր գրավել նաև 2018 թվականին: Սա նրա երկրորդ ելույթն էր ընթացիկ մրցաշրջանում: Այս ամիս նա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցել էր Volvo Open Cup 2019 միջազգային մրցաշարին, որտեղ գրավել էր 10-րդ տեղը: