Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Մոսկվայում սպանվել է թայլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

Մոսկվայում սպանվել է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը, գրում է ТАСС-ը։

Նշվում է, որ նախօրեին երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, և թաքնվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զենք օգտագործելու հոդվածներով:

Նշվում է, որ 1979 թվականին ծնված Աշոտ Բոլյանը Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն էր և միջազգային մրցաշարերի 17-ակի հաղթող: Գլխավորում էր Հայկական սպորտային ֆեդերացիաների համաշխարհային ասոցիացիան: Բացի այդ, նա Մոսկվայում գրանցված «Կարատ» ընկերության գլխավոր տնօրենն էր: Ընկերությունը նույնպես կապված էր սպորտային ոլորտի հետ: