Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-irlandia
A A
Սպորտ

Ֆուտբոլի Եվրոպայի Մ-21 առաջնություն. Այսօր՝ Հայաստան-21 – Իռլանդիա-21

Հայաստանի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը Եվրոպայի 2021թ երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կընդունի Իռլանդիայի այդ տարիքային թիմին:

Մեր ընտրանին անցկացրած 4 խաղում վաստակել է 3 միավոր և այժմ իր խմբում զբաղեցնում է նախավերջին՝ 5-րդ տեղը: Իռլանդիայի երիտասարդական հավաքականը մեկ խաղ ավելի է անցկացրել և վաստակած 10 միավորով գլխավորում է աղյուսակը:

2019 թվականին Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհանուր առմամբ անցկացրել է 6 հանդիպում, տարել է երկու հաղթանակ, կրել 4 պարտություն, խփել 4, բաց թողել 14 գնդակ: Իռլանդիայի Մ-21 ընտրանին այս տարի մասնակցել է 10 հանդիպման, որից 5-ում հաղթել է, երեքն ավարտել ոչ-ոքի, իսկ երկուսում պարտություն կրել: Իռլանդացիները մրցակիցների դարպասը խփել են 12, իսկ սեփականը ընդունել 5 գոլ:

Սա երկու թիմերի երկրորդ հանդիպումն է Եվրոպայի առաջնության այս ընտրական մրցաշարում: Սեպտեմբերի սկզբին Իռլանդիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է տանտերերի նվազագույն հաղթանակով՝ 1:0:

Բուքմեյքերական գրասենյակները Հայաստան-21 – Իռլանդիա-21 հանդիպման ֆավորիտ են համարում հյուրերին, որոնց հաղթանակը գնագատել են 1,55 գործակցով, իսկ տանտերերինը երեք անգամ քիչ՝ 4,50-ով: