Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess amerika
A A
Սպորտ

Winter Chess Classic 2019. Սևյան – Գաբուզյան հայկական դերբին ավարտվեց մարտական ոչ-ոքիով (տեսանյութ)

Ամերկայի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Winter Chess Classic 2019 միջազգային մրցաշարում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Ա խմբում հանդես եկող մեր գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հանդիպեց ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանի հետ: Հայկական դերբին անցավ անչափ լարված պայքարում և ավարտվեց 82-րդ քայլին, մարտական ոչ-ոքիով:

Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 2 միավոր և այժմ զբաղեցնում է 6-րդ տեղը: Մրցաշարի առաջատար դարձավ ղազախստանցի գրոսմայստեր Ռինատ Ջումաբաևը, որը հաղթեց այս տուրում և վաստակած 3 միավորով գլխավորեց աղյուսակը: 

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Սետուրամանի հետ, որը մեկ միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բ խմբում հանդես եկող մեր շախմատիստ Տիգրան Կ. Հարությունյանը ընթացիկ տուրում անհաջող հանդես եկավ և պարտություն կրեց: Նա այժմ 2 միավորով կիսում է 5-6-րդ տեղերը: Այստեղ աղյուսակը գլխավորում են երեք շախմատիստ, որոնցից մեկը մեր հայրենակից Մելիքսեթ Խաչիյանն է, որը հաղթելով իր մրցակցին, վաստակեց 3 միավոր:

Այսօր նախատեսված 5-րդ տուրում Տիգրան Կ. Հարությունյանը սևերով կհանդիպի առաջատարներից մեկի՝ ռուսաստանցի Ալեքսեյ Սորոկինի հետ:

Հիշեցնենք, որ Winter Chess Classic 2019-ի մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով, 9 տուրով: Այն կավարտվի նոյեմբերի 17-ին: Մրցանակային հիմնադրամը 36 հազար դոլար է: