Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess veteran (1)
A A
Սպորտ

Շախմատի վետերանների ԱԱ. Ռաֆայել Վահանյանը երկրորդ հաղթանակն է տարել

Բուխարեստում մեկնարկած շախմատի աշխարհի վետերանների առաջնությունում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները:

 

50-ից բարձր տարիքային խմբում գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել և այժմ 2 միավորով 18 առաջատարների թվում է: Արտաշես Մինասյանը կրկին ոչ-ոքի է ավարտել իր պարտիան, իսկ Վլադիմիր Պողոսյանը երկրորդ պարտությունն է կրել:

 

65-ից բարձր տարիքային խմբում մեր գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը վստահ հաղթել է բրազիլացի Հերբերտ Աբրեու Կարվալյոյին և վաստակել 2 միավոր: Նա նույնպես տեղ է զբաղեցնում 16 առաջատարների մեջ:

 

Վաղը կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: