Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sadoyan
A A
Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո իշխանությունները գուցե վերանայեն իրենց դիրքորոշումները․ Արշակ Սադոյան (տեսանյութ)

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը, «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Հանրային խորհդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականին, նշեց, որ վերջին շրջանում լրիվ անհիմն մեղադրանքեր էին հնչել և՛ Հանրային խորհդի , և՛ Հանրային խորհդի նախագահի հասցեին․

«Կարծում եմ՝ ստեղծված իրավիճակում Հանրային խորհդի նախագահ Վազգեն Մանուկյանը երևի այլ հնարավորություն չուներ, որովհետև, եթե խորհրդատվական մարմնի հասցեին իշխանության ներկայացուցիչների կողմից  հնչում են այդպիսի  արտահայտություններ, ապա բնական է, որ պետք է ինչ-որ մի ձև գտնել պահպանելու հանրային ներդաշնակությունը , պահպանելու այն կաևորագույն առաքելությունը, որն ունի Հանրային խորհուրդը»։

Սադոյանի դիտարկմամբ՝ միգուցե  Վազգեն Մանուկյանը մտածել է, որ իր հրաժարականով հնարավոր է , որ կրքերը մի քիչ հանդարտվեն և պայմաններ ստեղծվեն, որ ՀԽ-ն իսկապես կարողանա նորմալ աշխատել․

«Ես կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո իշխանությունները կվերանայեն իրենց դիրքորոշումները և նորմալ պայմաններ կստեղծվեն, որպեսզի Հանրային խորհդի անդամների կողմից հնչող առաջարկները գոնե քննարկվեն իշխանության ներկայացուցիչների կողմից»։

Ինչ վերաբերում է նախորդ շաբաթ Ալեն Սիմոնյանի կողմից հնչած դիտարկմանը, թե՝ «ՀԽ-ն անիմաստ կառույց է», Սադոյանն ասաց․

«Ես ուղղակի ցավում եմ,  որ Ալեն Սիմոնյանն իրեն թույլ տվեց հայտարարություններ անել, որոնք բացարձակապես անհիմն են ու անթույլատրելի»։

Հարցին՝ կիսում է արդյո՞ք Վազգեն Մանուկյանի դիտարկումները, Սադոյանն ասաց, որ այդքան էլ համաձայն չէ Վազգեն Մանուկյանի խիստ ասված խոսքերի հետ, որովհետև հասարակության մեջ պառակտումը շատ վաղուց և շատ ավելի ընդլայնված մասշտաբներով  էր ընթանում։

«Այդ պառակտումները բավականին լուրջ էին և նույնիսկ գործը հասնում էր զոհերի։ Բնական է, որ հիմա այդ չափերի չէ, բայց ցավալի է, որ կարող է խորանալ այդ պառակտումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։