Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess usanox
A A
Սպորտ

Որոշվեցին ՀՀ ուսանողական մարզական խաղերի շախմատի չեմպիոնները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցան ՀՀ ուսանողական 20-րդ մարզական խաղերի ծրագրով անցկացվող շախմատի մրցաշարերը:

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, և տղաների, և աղջիկների մրցումներում հաղթող են դարձել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմերը: ՀՖԿՍՊԻ-ի ուսանողները իրավունք են ստացել մասնակցելու եվրոպական ուսանողական մարզական խաղերին:

Տղաների պայքարում մրցանակային 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Երևանի պետական համալսարանի թիմը, իսկ Ամերիկյան համալսարանը եզրափակել է լավագույն եռյակը:

Աղջիկների մրցաշարում երկրորդ է ճանաչվել Ամերիկյան համալսարանի թիմը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը: