Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff karkapah
A A
Սպորտ

ՀՖՖ-ն պարտություն է գրանցել «Լոկոմոտիվին», իսկ «Դիլիջանին» հանել է գավաթի հաջորդ խաղարկությունից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն հերթական նիստում տեխնիկական պարտություն է գրանցել 1-ին խմբի առաջատար Երևանի «Լոկոմոտիվին»:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 5-ին կայացած «Արարատ-Արմենիա-2» - «Լոկոմոտիվ» խաղին (1:3) հյուրերի կազմում հանդես է եկել որակազրկված ֆուտբոլիստ: Դրա համար «Լոկոնոտիվին» 0:3 հաշվով պարտություն է գրանցվել, իսկ «Արարատ-Արմենիա-2»-ին՝ հաղթանակ: «Լոկոնոտիվ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 50 հազար դրամ:

ՀՖՖ ԿԿ-ն ամենամեծ տուգանքը սահմանել է ԴՖԱ ԲՎԸ ակումբի համար: Վերջինիս պատկանող «Դիլիջան ՖԱ» թիմը հրաժարվել է մասնակցել Հայաստանի գավաթի խաղարկությանը, որի համար ակումբն ոչ միայն տուգանվել է  500 հազար դրամով, այլև հանվել է գավաթի մյուս խաղարկությունից:

«Դովեղ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ին կվճարի 120 հազար դրամ տուգանք, քանի որ «Դովեղ-07», «Դովեղ-06» և «Դովեղ-05» թիմերը դադարել են մասնակցել Հայաստանի այդ տարիքային առաջնություններում: