Բացել լրահոսը Փակել լրահոսը
72590107_990585687955894_2587999348126121984_n
A A
Տնտեսություն

Հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի իր հեղինակած նախագծում փոփոխություններ է կատարել և նոր տարբերակով է այն ներկայացնում Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին։

Միքայել Մելքումյանն առաջարկում է մեկ տարով (մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը) ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից տարեկան մինչեւ 3-7 ավտոմեքենաների ներմուծումը:

«Միտքն այն է, որ 5 տարի արտոնության շրջանակներում գործած այս համակարգը անցումային փուլում այնպես անենք, որ շուկան պահպանվի, այսինքն մարդիկ, որոնք իրենց հացը վաստակում էին ավտո ներկրելով ու վաճառելով, սահուն միջավայր ձևավորենք, որ չտուժեն»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում որոշ դիտողություններով հավանություն էր տվել այս օրենսդրական նախաձեռնությանը, սակայն Միքայել Մելքումյանն այն ժամանակ առաջարկում էր ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից մինչև 4 տարեկան ավտոմեքենաների ներմուծումը: Մոտ մեկ ժամ քննարկումներից հետո հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին։

Տեսանյութը՝ այստեղ