Բացել լրահոսը Փակել լրահոսը
73475221_1006898656326071_8676391910006325248_n
A A
Հասարակություն

«Պետք է ազատվել այն կարծրատիպից, որ չտեսնող մարդը չի կարող աշխատել» (տեսանյութ)

Վերջին շրջանում շատ է խոսվում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներառելու մասին․ սա մարդասիրական մոտեցում է, բայց չտեսնողների նկատմամբ «խոսքը մնում է խոսք, և այս ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկվում», նշում է տեսողության խնդիր ունեցող Անուշ Մխիթարյանը։

Նա ընդգծում է՝ ծանր է հատկապես աշակերտների և ուսանողների վիճակը, որոնք դպրոցը ավարտելուց հետո չեն կարողանում աշխատանք գտնել և հոգալ իրենց ապրուստը։

«Մենք չենք կարծում, որ մեզ համար արտադրական տարբեր ձեռնարկություններում հնարավոր չէ մատչելի աշխատանք գտնել։ Պարզապես պետք է ազատվել այն կարծրատիպից, որ չտեսնող մարդը չի կարող աշխատել։ Մենք ունենք տրանսպորտի և տեղաշարժան հետ խնդիր, ինչպես նաև տարբեր հասարակական վայրերից օգտվելու խնդիր։ Տրասպորտի մեջ պետք է ասվի կանգառների անունները, կայանատեղիները, ձայնային լուսացույցներ տեղադրվեն, նաև ծայրամասերում լինեն, սրանք նախապայմաններ են, որպեսզի կույրը կարողանա քայլի»։

Կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը ևս անհանգստացած է տեսողության խնդիր ունեցող անձանց խնդիրներով։ Նա հանոզված է, որ նրանց  համար պետք է մշակութային կենտրոններ լինեն, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել հասարակական կյանքին։ Յուրի Ավետիսյանն ընդգծում է, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց թիվը պաշտոնապես 5-6 հազար է նշվում, բայց իրականում ավելի մեծ է, քանի որ շատերը գրանցված չեն։

«Տարիներ առաջ յուրաքանչյուր կույր օգտվում էր տրանսպորտային միջոցներից, հիմա կա անվճար երթեկության հնարավորություն՝ մետրո և տրոլեյբուս, բայց դա խնդրի կարգավորման ընդամենը 10 տոկոսն է, մնացած 90-ը տոկոսը մնում է բաց։ Սոցիալական ծանր կացություններից ելնելով՝ տեսողության խնդիր ունեցող անձինք մշակույթի կառույցներին մոտ  բնակարանները, որոնք ստացել էին իրենց դառը քրիտինքով,վաճառել և տեղափոխվել են քաղաքի ծայրամասեր, և հիմա գրեթե անհնարին է դարձել նրանց մասնակցությունը մշակույթի տանը»։

Յուրի Ավետիսյանը նշում է, որ Կույրերի միավորման մշակույթի տան վերանորոգումից հետո պայմանները լավացել են, սակայն պլանավորվել էր, որ կառույցը պետք է դառնար մարզամշակութային, վերականգողական և ուսուցողական կենտրոն, սակայն դեռևս բացակայում է համապատասխան գույքը։ Իսկ մշակույթի տան հարակից տարածքում 2500ք/մ այգին կարիք ունի խնամքի,թեև կողքով ոռոգման ցանց է անցնում, բայց չկա հնարավորություն այն ոռոգելու համար։

 Ի դեպ՝ կույրերի միջազգային օրվան ընդառաջ նախատեսվում են միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան տեսողության խնդիր ունեցող անձինք՝ ներկայացնելով երաժշտական համարներ։