Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport chess medal (1)
A A
Սպորտ

Աննա Սարգսյանը Եվրոպայի առաջնությունում ստացել է ոսկե, Լևոն Արոնյանը՝ արծաթե մեդալ

Վրաստանի Բաթումի քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները արժանացել են անհատական մեդալների:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մեր տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ ցույց է տվել 2-րդ արդյունքը և դարձել արծաթե մեդալակիր։ Նա  ետ է մնացել միայն ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինից:

Հայաստանի կանանց հավաքականի նորեկ Աննա Սարգսյանը ոսկե մեդալի է արժանացել 4-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստուհիների մեջ: Նա 8 հնարավորից վաստակել էր 7 միավոր: Ընդհանուր հաշվարկով մեր շախմատիստուհին զիջել էր միայն շվեդուհի Պիա Կրամլինգին, որը 9 պարտիա էր անցկացրել և վաստակել 8 միավոր։

Աննա Սարգսյանը 3-րդ անգամ լրացրել է կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա:

Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում զբաղեցրել էր 4-րդ, իսկ կանանց հավաքականը՝ 7-րդ տեղը: