Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի արդեն երկու թեկնածու կա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 15-ին Եվրո-2020-ի շրջանակում Երևանում ընդունելու է Հունաստանի ազգային թիմին: Հանդիպմանը թեև մնացել է 9 օր, սակայն մեր ընտրանին դեռևս չունի գլխավոր մարզիչ: Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 18-ին հրաժարական տվեց նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, թիմը մնացել է առանց ղեկավարի:

Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների լրատվամիջոցներում, այս օրերին անընդհատ շրջանառվում են գլխավոր մարզիչների թեկնածուների անուններ: Մասնավորապես՝ Ռուսաստանում խոսում են Ալեքսանդր Գրիգորյանի նշանակման մասին: Իսկ ահա Իտալիայում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում են Պաոլո Տրամեցանիին: Հայաստանում հիշատակում են Աբրահամ Խաշմանյանի և Վարդան Մինասյանի անունները:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը, շախմատային լեզվով ասած, հայտնվել է ցայտնոտային վիճակում: Նման պահերին շախմատիստներն ավելի շատ սկսում են խաղալ ինտուիցիայով: Արդոք դա կհաջողվի՞ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, ցույց կտա ժամանակը: Համենայնդեպս, շուտով բոլորս կիմանանք Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի կամ դրա ժամանակավոր պաշտոնակատարի անունը, քանի որ պարտիայի ժամանակաը մոտենում է ավարտին, ուստի ֆեդերացիան այլ տարբերակ չունի: