Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport Mkhitaryan
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի վերադարձը հետաձգվում է

«Հենրիխ Մխիթարյանի վերադարձը հետաձգվում է։ Պատճառն այն է, որ հայազգի ֆուտբոլիստի ապաքինումը դանդաղել է։ Հռոմում որոշել են ռիսկի չդիմել և նրա վերադարձը տեղափոխել մինչև նոյեմբերի 24-ը` «Բրեշիայի» հետ խաղը», - այսօր նման լուր է տարածել իտալական IL Tempo թերթը։

Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը սեպտեմբերի 29-ին կայացած «Լեչեի» հետ խաղում վնասել էր աճուկի մկանը։ Բժիշկները նշել էին, որ բուժման համար կպահանջվի մոտ երեք շաբաթ, սակայն հետո պարզվել է, որ վերականգման համար ավելի շատ ժամանակ է հարկավոր։

Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի նոյեմբերի 7-ին կայանալիք Եվրոպայի լիգայի «Բորուսիայի» հետ խաղը, ինչպես նաև նոյեմբերի 10-ին նշանակված «Պարմայի» հետ հանդիպումը։